Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի պաշտոնից: РИА Новости – ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է նախարարների խորհրդի նիստում:
«Ցանկանում եմ Ձեզ հայտարարել, որ այս երեկոյան Հանրապետության Նախագահին կփոխանցեմ հրաժարականի դիմումը», – նրա խոսքը մեջբերում է Քիջի կառավարական պալատի մամուլի ծառայությունը: