Ռուսական հրթիռային հարվածների արդյունքում Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 40 զինծառայող է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Օլեքսի Արեստովիչը։ Տեղեկությունը ստանում ենք DW-ից։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին։ Ըստ այդ տվյալների՝ 10 մարդ է զոհվել։