ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոստացել է, որ Իրանի հետ զինված հակամարտությունը չի վերածվի Միացյալ Նահանգների համար ևս մեկ «հավերժական պատերազմի»։
«Դուք ասում եք, որ հակամարտությունը շարունակվում է 11 շաբաթ։ Բայց այդ ժամանակահատվածի զգալի մասում հրադադար էր։ Սա հավերժական պատերազմ չէ։ Մենք կկատարենք մեր գործը և կգնանք տուն։ Ահա թե ինչ է խոստացել նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը-խմբ․)։ Եվ հենց դա էլ նա կանի»,- ասել է Վենսը։
Միևնույն ժամանակ՝ նա խոստովանել է, որ շատ ամերիկացիներ, հատկապես՝ իր սերնդի ներկայացուցիչները, «անհանգստանում են հավերժական, անվերջ հակամարտությունների համար»։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չէին եկել մի շարք հակասությունների պատճառով։
Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։





































