Ապրիլի 24-ին Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
Հիշատակի միջոցառումները մեկնարկել են Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և շարունակվել 1915 թվականի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ՝ պաշտոնական արարողությամբ: Ելույթներով հանդես են եկել Բրյուսելում ՀՀ ժամանակավոր հավատարմատար Վարդան Սարգսյանը, Իքսել Գոման դե Ռոզմը, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մագդը, Սենատի անդամ Կարլ Վանլյուվեն, ինչպես նաև Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը:
Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանումը, ինչպես նաև խոսել միջազգային հարթակներում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունների մասին: Միջոցառմանը մասնակցել են նաև դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, իշխանության և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Արարողության ավարտին Նալբանդյան փողոցի խաչքարի մոտ ծաղիկներ են տեղադրվել:
Ապրիլի 24-ին լրացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Օսմանյան կայսրությունում: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակի միջոցառումներով հարգանքի տուրք է մատուցել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

























