Թուրքիայում Շանլիուրֆա և Քահրամանմարաշ նահանգներում դպրոցների վրա զինված հարձակումների շարքից հետո ձերբակալվել է 83 մարդ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչությունը։
Հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակներում սահմանափակվել է 940 սոցիալական ցանցերի հաշիվների հասանելիությունը, իսկ Telegram-ի 93 խումբ փակվել է։
Ապրիլի 14-ին Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ շրջանում գտնվող դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել էր 1 և վիրավորվել 16 մարդ։ Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին, Քահրամանմարաշի դպրոցի վրա նմանատիպ հարձակման հետևանքով զոհվել էր 9-ը և վիրավորվել 13 մարդ։



































