ՀՀ կառավարությունը սահմանել է հատուկ տեխնիկայի այն տեսակները, որոնք ընդգրկվում են ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս։ Դրանք են՝ զրահափոխադրիչ ԲՏՌ-80 և զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2:
Գործադիրի հուլիսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծում նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների կամ ռազմական դրության շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը ոստիկանության պետի հրամանով իրավասու է օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար գործադրելու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ տեխնիկան:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ. նոյեմբերի 1-ից: