• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունիս 2025 13:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը

Իրավունք,
25 Հունիս 2025 09:50
ShareShareShare
«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը
telegram

Քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր շարժումն իր պաշտոնական էջում։

Ընդդիմադիր շարժումը, մասնավորապես, տեղեկացրել էր, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ, քննչական գործողություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում, այդ թվում՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ուր, ինչպես երևում է հրապարակված տեսանյութերում, մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ են։

ՔԿ-ն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ», ինչը կանխվել է։ ՔԿ-ն շեշտել է, որ հուլիսի 25-ին իրականացվող քննչական գործողությունները դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են։

«Վ․Գ․-ն (աշխարհիկ անունը՝ Վազգեն, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան-խմբ․) և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ կառավարության և ԱԺ լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու գործողությունները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

Կոմիտեն մանրամասնել է, որ «Վ․Գ․-ն 2024 թվականի նոյեմբերից ՀՀ իշխանությունն ստանձնելու նպատակով շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»։ Ըստ ՔԿ-ի՝ «նա դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։

Կոմիտեն ընդգծել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ Վ․Գ-ն «բացառել է ընտրություններով իշխանությունն ստանձնելու եղանակը և տեղեկացրել հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողություն իրագործելու մասին»։

«Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-250 հարվածային խմբեր։ Խմբերից յուրաքանչյուրի առաջ դրել են պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

Իրավապահ կոմիտեն շեշտել է, որ նրանք «պլանավորել էին ահաբեկչություն կատարել քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու» և այլ «հրավտանգ աարարքներ» կիրառելով։

«Մասնավորապես՝ մտադիր էին տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ամբոողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, վնասել էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, հասնել համացանցի զանգվածային անջատումների, ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՔԿ-ի՝ նրանք մտադիր էին «ՀՀ կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անել՝ նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»։

«Հանցավոր խմբի անդամները 2025-ի հունվար ամսից սկսած շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, ձեռք են բերել Երևանի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»,- հավելել են ՔԿ-ում։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, գրել է, որ «իրավապահները կանխեցին Հայաստանն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

Քննչական կոմիտեն ավելի ուշ տարածած երկրորդ հաղորդագրությունն է հրապարակել, որտեղ, ըստ ՔԿ-ի, ներկայացված են «շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները»։

Կարդացեք նաև՝

«Սրբազան պայքարը» շարունակելու ենք 2025-ին՝ փողոցում․ Բագրատ Գալստանյան

Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

telegram
Tags: ԽուզարկություններՍրբազան պայքարՔԿ

Առնչվող Նորություններ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին, Արցախի ԱԺ պատգամավորի և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների

25 Հունիս 2025 12:09

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին իր կեցավայրից։ Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։...

Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Իշխանությունները հրահանգել են տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում և տուգանել․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:45

Հարկային մարմիններին հրահանգ է տրվել տոտալ ստուգումներ իրականացնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկություններում ու...

ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

25 Հունիս 2025 10:38

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում իր կուսակիցների, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Հովիկ Աբրահամյանի գործն առաջիկա օրերին կհասնի դատարան․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:17

2018 թվականից քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը դատարան կհասնի առաջիկա օրերին,...

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

25 Հունիս 2025 08:00

Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետի և նրա եղբոր նկատմամբ տնային կալանք է կիրառել

24 Հունիս 2025 15:13

Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, Armenia Today-ին հայտնեցին Գլխավոր...

Ավելին
  • Լուրեր
Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

25 Հունիս 2025 13:30
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին, Արցախի ԱԺ պատգամավորի և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների

25 Հունիս 2025 12:09
Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

25 Հունիս 2025 11:48
Օտարերկրյա դեսպանները բացատրություն են պահանջել իշխանություններից Կարապետյանի կալանքի ու ընդդիմադիրների ձերբակալությունների համար․ ԶԼՄ

Օտարերկրյա դեսպանները բացատրություն են պահանջել իշխանություններից Կարապետյանի կալանքի ու ընդդիմադիրների ձերբակալությունների համար․ ԶԼՄ

25 Հունիս 2025 11:09
Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Իշխանությունները հրահանգել են տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում և տուգանել․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:45
ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

25 Հունիս 2025 10:38
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Հովիկ Աբրահամյանի գործն առաջիկա օրերին կհասնի դատարան․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:17
Իրանի դեմ հարվածները չեն ոչնչացրել միջուկային օբյեկտները. ԱՄՆ հետախուզության զեկույց

Իրանի դեմ հարվածները չեն ոչնչացրել միջուկային օբյեկտները. ԱՄՆ հետախուզության զեկույց

25 Հունիս 2025 10:03

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

25 Հունիս 2025 09:53
«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը

«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը

25 Հունիս 2025 09:50
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 25-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

25 Հունիս 2025 09:39
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

25 Հունիս 2025 08:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը

25 Հունիս 2025 00:52

Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի «դատարանի» կազմը

25 Հունիս 2025 00:13
Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

24 Հունիս 2025 23:51
ՌԴ ՔԿ-ն հայտնել է Աֆղանստանում ռուսական ինքնաթիռի կործանման մասին

Իրանը բացել է օդային տարածքը․ ԶԼՄ

24 Հունիս 2025 23:17
Սուքիասյանը ներողություն է խնդրել Արցախի նկատմամբ 2023-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների սխալ թիվ արտաբերելու համար

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. ԶԼՄ

24 Հունիս 2025 22:28
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարը չի բացառել ՀԷՑ-ի սեփականաշնորհումն ազգայնացումից հետո

24 Հունիս 2025 21:57
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում հունիսի 13-ից Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել

24 Հունիս 2025 21:17
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք․ Rio Mall

24 Հունիս 2025 20:31
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Կոնգրեսականն առաջարկել է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

24 Հունիս 2025 20:05
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

24 Հունիս 2025 19:35
Բուլղարացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան հայ կինոգործիչների համար վորքշոփ կանցկացնի

Բուլղարացի ռեժիսոր Զլատինա Ռուսևան հայ կինոգործիչների համար վորքշոփ կանցկացնի

24 Հունիս 2025 18:57
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

«Ստահակների ձախողված հեղաշրջում»․ Փաշինյանը կիսվել է իշխանական ԶԼՄ-ի հրապարակմամբ

24 Հունիս 2025 18:38
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

24 Հունիս 2025 18:19
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել կաթողիկոսին ու նրա խոսնակին ընդունել ու ապացուցել, որ թլպատված չէ

24 Հունիս 2025 17:57
Արցախից բռնի տեղահանված գրեթե 1100 ընտանիք բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել

Իշխանությունները երկարաձգել են Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի հավաստագրերի ժամկետը

24 Հունիս 2025 17:38
ԱԱԾ-ն, դատախազությունը, չեն կարողացել 7 տարում որևէ բան անել, Գալջյանը սաղ հետ ա բերելու․ Հակոբյան

ԱԱԾ-ն, դատախազությունը, չեն կարողացել 7 տարում որևէ բան անել, Գալջյանը սաղ հետ ա բերելու․ Հակոբյան

24 Հունիս 2025 17:08
Եղած օրենսդրությունը չի բավարարո՞ւմ․ Սուքիասյանը՝ քաղաքապետարանի նոր նախագծի մասին

Եղած օրենսդրությունը չի բավարարո՞ւմ․ Սուքիասյանը՝ քաղաքապետարանի նոր նախագծի մասին

24 Հունիս 2025 16:47
Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

25 Հունիս 2025 13:30

ԿարդալDetails
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին
Իրավունք

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին, Արցախի ԱԺ պատգամավորի և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների

25 Հունիս 2025 12:09

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին իր կեցավայրից։ Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ