Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-25-ին աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նշվում է, որ վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: