ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ նախորդ փուլում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել էր Անդրեյ Եսիպենկոյին։
Մրցաշարն անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով՝ միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։
Երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստերը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Արոնյանը հուլիսի 21-ին դարձել էր Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Հուլիսի 28-ին նա հայտարարել էր, որ չի պլանավորում վերադառնալ Հայաստան։ Միաժամանակ՝ նա տեղեկացրել էր, որ կշարունակի աջակցել շախմատի զարգացմանը Հայաստանում։