Դուբայում անցկացած Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել մրցանակային 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարի B խմբում 6,5 միավորով մրցանակակիրների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը (8-րդ տեղ) և Դավիթ Բաղդասարյանը (9-րդ տեղ):