Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարի 1500 մետր վազքում՝ 3. 48, 17 արդյունքով, հայտնել է ArmSport-ը։
Մրցաշարի երկրորդ օրը Մկրտչյանը մասնակցել է 5000մ. վազքին: Այստեղ էլ նա 14. 40, 12 ժամանակ արդյունքով ճանաչվել է երկրորդը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, ցատկորդ Գոռ Հովակիմյանը եռացատկի մրցումներով ցույց է տվել 15 մ. 72 սմ արդյունք, իսկ հեռացատկում՝ 7մ. 41 սմ: Երկու դեպքում էլ դարձել է երկրորդ մրցանակակիր ու պարգևատրվել արծաթե մեդալներով:
Մայիսին նախատեսված են համապետական մրցաշարեր: Կարևորվում են Հայաստանի առաջնությունը և Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը: Արտաշատում հաջորդաբար կայանալիք այդ ստուգատեսների արդյունքներով կկազմվի երկրի գլխավոր թիմը, որը կմասնակցի միջազգային մրցումներին:
Մեր աթլետների համար ամառային մեկնարկների սկիզբը կազդարարվի հունիսի 24 – 25 –ին՝ Սլովենիայի Մարիբոր քաղաքում նախատեսված Եվրոպայի թիմային առաջնությունով: