Հայաստանի չեմպիոն Նարեկ Հովհաննիսյանը բռնցքամարտի աշխարհի հավաքականի կազմում կմրցի Ռուսաստանի չեմպիոն Իլյա Պոպովի դեմ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հանդիպումը կկայանա այսօր՝ Մոսկվայի «ՎՏԲ Արենայում», որտեղ «Դինամո» ակումբի բռնցքամարտիկները կմրցեն աշխարհի հավաքականի հետ։ Հովհաննիսյանն ու Պապովը ուժերը կչափեն 63.5 կգ քաշային կարգում։
Նոյեմբերի 1-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, Էրիկ Առստամյանը և Ռաֆայել Ներսիսյանը 3 բրոնզե մեդալ էին նվաճել։
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess...