Հայ բռնցքամարտիկները Բահրեյնում ընթացող դպրոցականների Գիմնազիադայում չորս մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Տիգրան Կիրակոսյանն (46 կգ) ու Հայկ Թադևոսյանը (67 կգ) նվաճել են արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մակիչյանը (60 կգ) և Սամվել Ասլանյանը (63 կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Գիմնազիադային մասնակցում է 70 երկրի 5400 մարզիկ, որոնք ուժերն են չափում 26 մարզաձևում։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ 4 հայ բռնցքամարտիկ դուրս էր եկել Գիմնազիադայի կիսաեզրափակիչ։