Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է հինգ մեդալ։
57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը եզրափակչում պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Գոռ Այվազյանին և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր։
Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ) նվաճել են արծաթե մեդալ՝ համապատասխանաբար զիջելով Բուլղարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։
Հոկտեմբերի 19-ին և 20-ին մրցաշարում ոսկե մեդալներ էին նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ):