Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը հաղթանակով մեկնարկեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«1/8 եզրափակիչում մեր մարզուհին շատ մեծ առավելությամբ հաղթեց լեհ Ժակլինա Կլաուդիային։ Առաջին ու երկրորդ ռաունդներում մեր մարզուհին նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին` ոչ մի վայրկյան կասկածի տակ չդնելով հաղթանակը։ 1/4 եզրափակիչում Էլիդա Քոչարյանի մրցակիցը չեխ Լանկա Բերնարդովան է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին
«Արարատ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինացիները 13-րդ րոպեին բացել...