Սերբիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա հաղթեց Աշխարհի գործող չեմպիոնին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եզրափակչում նա կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ կիսաեզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանն 9-0 հաշվով հաղթել էր ղըրղզ մրցակցին, իսկ 1/8 եզրափակչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք մարզիկ Մետեհան Բաշարի նկատմամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: