• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 14:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ֆուտբոլային գիտակներն ակնկալում են, որ Հայաստանի չեմպիոնը հաջող հանդես կգա նաև եվրագավաթներում

Սպորտ,
04 Հունիս 2022 12:56
ShareShareShare
Ֆուտբոլային գիտակներն ակնկալում են, որ Հայաստանի չեմպիոնը հաջող հանդես կգա նաև եվրագավաթներում
telegram

Այս տարի բավականին հետաքրքիր և մրցակցային ստացվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` «Փյունիկը», որը նկատելիորեն հետ էր մնում «Արարատ Արմենիա» ակումբից, եկավ հասավ և նույնիսկ առաջ անցավ` դառնալով 2021-2022 թ. Պրեմիեր լիգայի հաղթող։

Այսպես սկսեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքներին նվիրված քննարկումը Ֆուտբոլային գիտակների ակումբի հիմնադիր, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Քննարկումն անցավ «Առագաստ» սրճարանում, որին բացի գիտակներից, մասնակցում էին նաև այս տարվա չեմպիոն` «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, որը աջակցեց այս հանդիպման անցկացմանը, և թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Ըստ Սողոմոնյանի՝ Հայաստանի առաջնությունն ամեն տարի ուժեղանում, աճում է, և «Փյունիկը», որպես ակումբ, ըստ այդմ, նույնպես որակապես փոխեց և բարելավեց իր խաղը։ Նրա խոսքերով՝ այս տարի առաջնությունում թույլ ակումբ չկար, և բոլոր թիմերը, սկսած ԲԿՄԱ–ից, անզիջում պայքար էին մղում դաշտում և մինչև վերջ պարզ չէր՝ ով կդառնա չեմպիոն։ Նրա կարծիքով՝ հայկական առաջնությունը տարեցտարի պրոֆեսիոնալ է դառնում և պահանջում է ակումբներից ավելի արեստավարժ մոտեցում։ «Այդ առումով մենք ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, քանի որ որ ունենք լավ մարզչական շտաբ, և չնայած ամառային սելեկցիան չհասցրեցինք լավ անցկացնել, սակայն ձմռանը մեր սխալներն ուղղեցինք՝ առաջնության երկրորդ կեսին հավաքելով ուժեղ թիմ»,– նշեց «Փյունիկի» նախագահը։ Նա ընդգծեց, որ ամեն մի խաղ թիմը համարում էր վճռորոշ` յուրորինակ եզրափակիչ։

Սողոմոնյանի խոսքերով՝ այս տարի առաջնության մրցավարությունը լավ մակարդակի վրա էր, և ակումբը մրցավարների նկատմամբ ոչ մի լուրջ բողոք չունի, ինչպես դա կար 2019 թվականին։ Ի դեպ, այս տարին «Փյունիկի» համար նշանավորվեց երեք կարևոր իրադարձություններով` ակումբը դարձավ 30 տարեկան, արդեն 5 տարի է, ինչ այն ձեռք է բերել Սողոմոնյանը, և թիմը 15–րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Ըստ նրա՝ այս տարի տեղի ունեցան ակումբի կառուցման աշխատանքները, իրականացվում էր նաև խաղացողների և մարզիչների շտաբի ձևավորում։

«2022–ը բարդ տարի էր Ռուսաստանում, սակայն մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը չզգան որևէ դժվարություն։ Եվ ֆուտբոլիստներն ու մարզիչները, ի պատասխան մեր այդ քայլերի, իրենց վերաբերմունքը ցույց տվեցին որակյալ և պրոֆեսիոնալ խաղով»,- ասաց նա։

Ակումբի ամեն մի անդամ հաղթանակի իր լուման ունեցավ, նույնիսկ հավաքարարը, որը ի նշան հաջողության՝ ամեն անգամ, երբ թիմը մեկնում էր խաղի, շարժվող ավտոբուսի հետևից դույլով ջուր էր շփում, կատակեց Սողոմոնյանը։ Նրա խոսքերով՝ իհարկե, չեմպիոնությունը կարևոր փուլ է, բայց գլխավոր նպատակը՝ նկատելի հաջողության հասնել եվրագավաթներում, որ ամբողջ ազգի համար ուրախանալու առիթ լինի։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքով՝ առաջնությունում հաջողության հասնել ստացվեց ոչ միայն մարզչական մտահղացումների շնորհիվ։

«Ես վերլուծել եմ ուղությունները, թե ինչի շնորհիվ մեզ հաջողվեց դառնալ չեմպիոն և չգտա այն։ Մենք աշխատել ենք տարբեր ուղղություններով։ Դառնալ չեմպիոն` դա մաքսիմալ նպատակ է, և ամեն թիմ չունի այդ ներուժը։ Մեզ համար կարևորը դա հավատք է եղել, ընդհանրապես ամեն տեղ` սպորտում, պատերազմում պետք է հավատալ։ Մենք շատ վատ սկսեցինք, բայց հետո սկսեցինք ճիշտ աշխատել թիմի հետ»,- նշեց նա։
Ըստ նրա՝ թիմը հաշվարկել էր, որ այս տարվա գարնանային բոլոր 14 խաղերում հաղթելու դեպքում, կարող է դառնալ չեմպիոն, ինչը և հաջողվեց։ Նա նշեց, որ ամեն անգամ հանդերձարանում ասում եր ֆուտբոլիստներին, որ «Արարատ Արմենիա» թիմն ել է շատ ուժեղ, և ով դիմանա հոգեբանական ճնշմանը և չպարտվի վերջին խաղերում, նա էլ կհաղթի առաջնությունում, ինչը և ստացվեց «Փյունիկի» մոտ։

Մելիքյանի խոսքերով՝ թիմի հաջող ելույթների գրավականը նաև կայուն ֆինանսավորումն էր, որը իրականացնում էր ակումբի նախագահը․ «երբեք խաղացողների կամ մարզիչների աշխատավարձը չի ուշացել»։ Գլխավոր մարզիչը նշեց, որ Սողոմոնյանը միշտ ոգևորում էր թիմին և մշտապես կանգնած էր նրա կողքին, ինչը և բերեց վերջնական հաղթանակի։ Որպես հաղթանակի կարևոր գործոն՝ Մելիքյանը նշեց նաև «Փյունիկի» մարզչական շտաբի ճկուն ռազմավարությունը խաղի ժամանակ, որը կարող էր ցանկացած պահի փոփոխվել` իրավիճակից ելնելով։

Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Արթուր Սողոմոնյանի նման ֆուտբոլի նվիրյալը եկել է հայկական ֆուտբոլ, և չնայած իրավիճակը Ռուսաստանում փոխվել է (նրա հիմնական բիզնեսը գտնվում է Ռուսաստանում )՝ նա մինչև վերջին պահը կանգնել է «Փյունիկի» մեջքին և հասցրել է թիմին իր նպատակին։ Նրա խոսքերով՝ «Փյունիկի» վարկանիշը կերևա եվրագավաթների հանդիպումների ժամանակ, քանի որ հայկական ֆուտբոլի մակարդակը մենք պետք է գնահատենք հավաքականի և եվրագավաթներում հանդես եկող ակումբների ելույթներով։ Սակայն, ըստ նրա, կա լուրջ խնդիր հայկական ֆուտբոլում` առաջնությունը ֆուտբոլիստների համար վերածվել է յուրահատուկ ցատկահարթակի։

Աֆրիկայից և այլ մայրցամաքներից գալիս են մեր թիմերում խաղալու, և ունենալով ինչ–որ հաջողություն՝ մտածում են ուրիշ այլ արտասահմանյան թիմ տեղափոխվելու մասին, և հայկական ակումբներն ի վիճակի չեն իրենց մոտ պահել նրանց։ «Փաստորեն, «Փյունիկն» էլ նույն իրավիճակում է հայտնվել, որքան գիտեմ, ֆուտբոլային գործակալները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը էժան շուկա է, լավագույն ֆուտբոլիստներին փախցնում, տանում են»,– նշեց ֆուտբոլային գիտակը։

Այդ կապակցությամբ Սողոմոնյանը հաստատեց, որ թիմի հաջող ելույթների արդյունքում «Փյունիկի» որոշ ֆուտբոլիստներ հայտնվել են սելեկցիոներների ուշադրության կենտրոնում, մասնվորապես, արդեն հայտնի է, որ ակումբի լավագույն հարձարկվող Կոտ դ՜Իվուարցի Սերժ Դեբլեն կլքի թիմը` տեղափոխվելով այլ ակումբ։ Սակայն այլ ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագրերը ավարտվել են, տարվում է աշխատանք, առաջարկվում են ավելի նպաստավոր պայմաններ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ և ներկայումս բանակցություններ են ընթանում նոր խաղացողների հետ, որպեսզի «Փյունիկը» համալրվի եվրագավաթներում հաջող ելույթներ ունենալու համար։

Հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը նշեց, որ «Փյունիկի» հաղթանակը տեղի է ունեցել կազմակերպչական և մասնագիտական համատեղ ջանքերի շնորհիվ։ Նրա խոսքերով՝ «Փյունիկը» առաջնության մեկնարկում բավականին հետ էր մնացել և գտնվում էր հետնապահների խմբում, և ոչ մեկ չէր պատկերացնում, որ ակումբը կարող է պայքարել չեմպիոնության համար։ Մեկնաբանի կարծիքով՝ մրցաշրջանի կեսից ակումբի լավ սելեկցիան բերեց նրան, որ թիմը համախմբվեց մարզչի շուրջ և հասավ այս արդյունքին։ Ըստ նրա՝ առաջնությունն անցավ բավականին հետաքրքիր և լարված պայքարում, գրեթե չկային թույլ և ուժեղ մրցակիցներ` հետնապահները հավասար պայքարում էին առաջատարների դեմ։ Դա նշանակում է, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստների մոտ պիտի աճ առաջանա։

Միևնույն ժամանակ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ առաջնությունից դուրս մնացին այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Սևանը», Գյումրիի «Շիրակը»։ Պետք է ներկայացված լինի նաև Վանաձորը։ Ընդհանրապես խոշոր քաղաքները պետք է թիմ ունենան առաջնությունում, այլ կերպ հնարավոր չի, որ ֆուտբոլը զարգանա Հայաստանում։ Նա գտնում է, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ուժեղ առաջին խումբ, որպեսզի այնտեղ խաղան տեղացի ֆուտբոլիստները, քանի որ բարձրագույն խմբում գոյություն ունեցող լիմիտը և լեգիոներների մեծ քանակը թույլ չեն տալիս տեղացիներին խաղալ թիմերում։ Այդ դեպքում Պրեմիեր լիգայի ակումբները կսկսեն փնտրել լավ հայ ֆուտբոլիստներ Առաջին խմբում, այլ ոչ թե այլ երկրներից կբերեն արտասահմանցիներ այստեղ խաղալու համար։

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ այս առաջնությունը առանձացավ նրանով, որ այն տեղի ունեցավ անմիջապես պատերազմից հետո, ինչը թույլ տվեց ժողովրդին մի քիչ ուրախանալ ֆուտբոլով։ Մանավանդ, երբ Հայաստանի հավաքականն է լավ խաղում, ժողովուրդը սկսում է հետաքրքրվել ֆուտբոլով, ավելացրեց նա։

«Եթե հիմա դուրս գանք փողոց, շատերը կպատասխանեն՝ ով է մեր առաջնության չեմպիոնը, ով է երկրորդ տեղում, նախկինում այդպիսի բան չկար, քանի որ մրցաշարը ստացվեց մրցակցային և հետաքրքիր»,– նշեց մասնագետը։
Հայտնի հեռուստահաղորդավար Գոր Գրիգորյանը (Եգոր Գլումովը) խոստովանեց, որ այս տարվա առաջնության խաղերը նա սկսել է դիտել հեռուստացույցով, քանի որ դրանք հետաքրքիր էին, մի քանի անգամ էլ այցելել է մարզադաշտ հայկական թիմերին երկրպագելու համար՝ տեսնելով, որ մեր երկրում ֆուտբոլային մթնոլորտը փոխվում է։ Իսկ դրան աջակցում են «Փյունիկի» նման թիմերը։ Ըստ նրա՝ ճիշտ աշխատանք են կատարում նաև ակումբները կայքերում՝ «Ֆեյսբուքում», «Ինստագրամում», բոլոր այն սոցիալական ցանցերում, որոնք օգտագործում են հայտնի եվրոպական ակումբները։ Խոսելով «Փյունիկի» մասին՝ նա նշեց, որ ակումբն ամեն խաղում դուրս էր գալիս պայքարելու և նույնիսկ 8 միավորի հետ մնալը առաջատարից չընկճեց նրան, և նա հասավ իր նպատակին՝ դառնալով չեմպիոն։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ եվրագավաթներում էլ թիմը կհասնի հաջողությունների, քանի որ «այն միասնական ընտանիք է»։ «Կարևոր է, որ նախագահը և գլխավոր մարզիչը նույն լեզվով են խոսում, նախագահը չի խանգարում մարզչին, իսկ մարզիչն էլ գիտի, որ ունի ամուր թիկունք»,– նշեց Գրիգորյանը։
Հեռուստամեկնաբան Մենուա Մեհրաբյանը նշեց, որ մեծ հաշվով, նա չէր կանխատեսում, որ «Փյունիկը», զիջելով այդքան միավորներ «Արարատ Արմենիային», կարող է դառնալ չեմպիոն, ինչի արդյունքն է թիմի նախագահի կողմից մարզչի ճիշտ ընտրությունը։ «Իմ ցանկությունը մեկն է, որպեսզի հայկական ակումբները հաջող ելույթ ունենան եվրոպական մրզասպարեզում։ Եթե «Ալաշկերտին» հաջողվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվել, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել «Փյունիկը»»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջապես ժամանակն է, որպեսզի հայկական ակումբները հանդես գան նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, չէ որ դա հաջողվեց, օրինակ,Պրիդնեստրովիայի «Շերիֆին, իսկ ինչո՞վ են պակաս հայկական թիմերը։

Տիգրան Հովհաննիսյան

telegram
Tags: «Արարատ Արմենիա» ակումբԵվրոգավաթՖուտբոլային գիտակներ

Առնչվող Նորություններ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47

Ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը (71 կգ) մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ,...

Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

01 Օգոստոս 2025 14:42

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, որոնք անցկացվել են Շվեդիայում՝ Jonkoping Chess...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

01 Օգոստոս 2025 13:27

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող, հայտնում են Հայաստանի շախմատի...

Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող

Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող

01 Օգոստոս 2025 10:53

Հայաստանի պատանիների հավաքականն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։...

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին

31 Հուլիս 2025 23:55

«Արարատ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինացիները 13-րդ րոպեին բացել...

Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» պարտվել է Մինսկի «Դինամոյին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվել է և դուրս մնացել պայքարից

31 Հուլիս 2025 22:06

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական «Փյունիկ» ակումբը 3։1 հաշվով պարտվել է հունգարական «Դյոր» թիմին: Երևանում...

Ավելին
  • Լուրեր
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34
Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

02 Օգոստոս 2025 15:53
Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

02 Օգոստոս 2025 15:18
«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

02 Օգոստոս 2025 15:05
Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

02 Օգոստոս 2025 15:00
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել
Աշխարհում

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են մոլեգնում, հայտնում է 93.RU։ Բնական աղետները սպառնում են ափամերձ շրջաններում բնակվող մարդկանց։ Նշվում է, որ...

ԿարդալDetails
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել
Աշխարհում

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52

Հնդկաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղներ են, որոնց արդյունքում միայն գիշերվա ընթացքում ավելի քան 15,000 տուն ջրի տակ է մնացել, հայտնում է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ