Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հրավիրված արտահերթ ժողովի ժամանակ ընտրեց գործկոմի կազմն ու ՀՖՖ փոխնախագահին։
Այսպիսով, ՀՖՖ նոր ձևավորված կազմն ունի հետևյալ տեսքը․
Աղաբեկյան Հրաչիկ, Աղբալյան Գագիկ, Առաքելյան Կիմ, Նավոյան Բագրատ, Յագան Հրաչ, Գալստյան Պողոս, Հակոբյան Տիգրան, Մկրտչյան Արեն, Շաբոյան Կարեն, Շահգելդյան Արմեն, Ղազազյան Հայկ, Նիկողոսյան Արմեն, Սարգսյան Ալբերտ, Սարգսյան Արթուր, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան։
ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը։
«ՖԱ Ուրարտուի» կողմից առաջադրված Արկադի Անդրեասյանի ու «ՖԱ Վանի» կողմից առաջադրված Սլավիս Սարգսյանի անունները հանվեցին թեկնածուների ցուցակից, քանի որ նրանց թեկնածությունն առաջադրվել էր այն ՀԿ-ների կողմից, որոնք առաջադրել էին նաև արդեն ՀՖՖ նախագահ ընտրված Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը:
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին
«Արարատ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինացիները 13-րդ րոպեին բացել...