Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներողություն է խնդրել Նորվեգիայի հետ ընկերական խաղում 0։9 հաշվով ֆուտբոլի ազգային հավաքականի կրած ջախջախիչ պարտության համար։
«Կարծում եմ՝ արդյունքն ինքնին խոսուն է։ Այսօր շատ հեշտ է վերլուծել այս խաղը։ Մրցակիցը մեզ գերազանցեց բոլոր բաղադրիչներով։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ հանդիպման համարյա հենց սկզբում մեր ֆուտբոլիստի հեռացումն ավելորդ էր»,- ասել է Կապառոսը։
Նախօրեին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում Հայաստանը 0:9 հաշվով պարտվել էր Նորվեգիային։ Հայաստանի հավաքականի պարտությունը Նորվեգիայի հետ խաղում ամենախոշորն էր ազգային հավաքականի պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը 2019 թվականին էր, երբ Հայաստանը 1։9 հաշվով պարտվեց Իտալիային։