Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա զոհ։
Ավտովթարի մասին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել օգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին։
Նշվում է, որ պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել է: