Հուլիսի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում՝ բարձր ջերմային ֆոն, ժամը 16։00-17-00-ը կանխատեսվում է 38-40 աստիճան տաքություն, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից հավելել են, որ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը մայրաքաղաում կանխատեսվում է 37-39, երեկոյան՝ 30-32 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-35, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-38 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 38-40 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-38 աստիճան, հովտային շրջաններում՝ 38-40 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 38-40 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 28-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 36-39 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 26-29, նախալեռնային շրջաններում՝ 30-34, հովտային շրջաններում 37-40 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 32 աստիճան տաքություն: