«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերությունը, չեխական «Գեպարդ Էքսպրես» (Gepard Express) տուրօպերատորի հետ համատեղ, հայտարարել է Հայաստանից Վրաստան զբոսաշրջային գնացքի մասին։
Ինչպես հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը, առաջին գնացքը 9-օրյա ուղևորությամբ կմեկնի հունիսի 28-ին և կանցնի Հայաստանով և Վրաստանով։
«300 զբոսաշրջիկ, հիմնականում եվրոպական երկրներից, կայցելեն Սևան, Երևան և Շիրակ, Թբիլիսի, Քութայիս և Բաթում»,- ասված է հայտարարության մեջ։
Հրապարակման մեջ նշված է, որ ընկերությունը չարտերային ուղևորությունների մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։
Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով, սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով, հավելել է ընկերությունը։