Նախարարին ուղեկցել են նրա առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, իր մյուս տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը, և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ:
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար: