Մայիսի 23-ի ժամը 12։00-ի դրությամբ՝ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ այդ մեքենաներից 78-ի ղեկին անչափահասներ էին:
«Հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- հայտնում են ոստիկանությունից։