Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 25-27, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-28 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 25-27 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-28 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 19-23, հովտային շրջաններում 24-28 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 21 աստիճան տաքություն: