Կոմիտասի պողոտայից 4 երիտասարդ է բերման ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ տարածած տեսանյութերի համաձայն՝ կարմիր բերետավորները բերման էին ենթարկում Կոմիտասի պողոտան փակած
ՀՅԴ երիտասարդներին։
Այսօր ՀՅԴ-ական մի խումբ երիտասարդներ «Պայքա՜ր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով փակել են Կոմիտասի պողոտան՝ կանգնեցնելով հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։
Նշենք, որ ապրիլի 25-ից «Հայաստան» խմբակցության պատգամավորը և քաղաքացիներն սկսել են իրենց երթը դեպի Երևան։ Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։
Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։
Այսօր Կոմիտասի պողոտայից «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև իրազեկման ակցիա կանցկացնեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։