Օրեր առաջ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից երեխա էր ընկել: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, 2.5 տարեկան երեխայի վիճակն այս պահին կայուն է: Արվինն արդեն շնչում է ինքնուրույն, ճանաչել է ծնողներին և խոսել նրանց հետ:
Հիշեցնենք, որ Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:Դժբախտ դեպքից հետո, փոքրիկի բուժման բոլոր ծախսերն իր վրա էր վերցրել Երևանի քաղաքապետարանը:
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել...