Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 31-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 31-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38-40 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 30-32 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 29-34 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 34-37 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 34-38 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 38-40 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 38-40 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 37-40 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 36-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան։
Արցախում հուլիսի 31-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 30 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։