Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 24-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-28 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-24 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 24-28 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 25-27 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան։
Արցախում մայիսի 24-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։