Հայաստանի մարզերում մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-18 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 9-11 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-17 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 17-21 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 16-20 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-17 աստիճան, լեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 26-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-14 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8-12 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։