Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում մարտի 22-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9-11 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 2-4 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան, հովտային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-9 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 10-12 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-2 աստիճան։
Արցախում մարտի 22-ին կանխատեսվում են տեղումներ՝ ձյան և անձրևի տեսքով, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3-4 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։