Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում մարտի 21-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 21-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-13 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 4-6 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, հովտային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-10 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 11-14 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-3 աստիճան։
Արցախում մարտի 21-ին կանխատեսվում են տեղումներ՝ ձյան և անձրևի տեսքով, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3-4 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։