Այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱՄՆ Բրբանք քաղաքում ի պաշտպանություն Արցախի ավտոերթ է իրականացվել։
Հայ համայնքի ներկայացուցիչները, որոնց ավտոմեքենաների վրա Արցախի ու Հայաստանի դրոշներն են, ի նշան բողոքի փակում քաղաքի փոխոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ ակցիաներ են իրականացնում, Ադամ Շիֆից պահանջում են հանդիպել իրենց հետ, ասուլիս հրավիրել։
Բացի այդ, հայ համայնքի ներկայացուցիչները Ադամ Շիֆից պահանջում են այցելել Հայաստան, գնալ Լաչինի միջանցք։ Նրանք կոնգրեսականից պահանջում են օգտագործել բոլոր կապերն ու ուժ գործադրել բռնակալ Ալիևի իշխանության վրա՝ ստիպելով նրան բացել Լաչինի միջանցքը։
Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերն անցկացրել էին կոնգրեսականի գրասենյակի մուտքի մոտ։ Նրանք հայտարարել էին անժամկետ հանրահավաքի ու շուրջօրյա նստացույցերի մասին՝ ի պաշտպանություն Արցախի։ Բողոքի ակցիային մասնակցել էր նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։