• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Օգոստոս 2025 00:53
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Կանգնեցրե՛ք հումանիտար աղետն Արցախում»․ Սերժ Սարգսյանը դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Արցախ, Քաղաքականություն,
23 Հուլիս 2023 17:45
ShareShareShare
«Կանգնեցրե՛ք հումանիտար աղետն Արցախում»․ Սերժ Սարգսյանը դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
telegram

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում առկա աղետը կանգնեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին,
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է նրա բաց նամակը, որտեղ նա ընդգծել է, որ 7 ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել։

Շնորհակալություն հայտնելով միջազգային կառույցներին, ազդեցիկ երկրներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար՝ Սարգսյանը միևնույն ժամանակ նշել է, որ դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:

«Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով: Պարոնա՛յք նախագահներ, դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից: Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը»,-ընդգծել է Սարգսյանը։

Սարգսյանը շեշտել է, որ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի:

«Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին: Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել: Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»»-հավելել է նա՝ ընդգծելով նաև ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատվածի օկուպացված լինելու մասին։

«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետն Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: Վաղը կարող է ուշ լինել»,-եզրափակել է երրորդ նախագահը։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

telegram
Tags: բաց նամակՄակրոնՊուտինՍերժ Սարգսյան

Առնչվող Նորություններ

ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ․ Պետրոսյան

01 Օգոստոս 2025 00:35

Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։...

Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար. Շվիդկոյ

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

31 Հուլիս 2025 21:52

Լեռնային Ղարաբաղում տեղադրված նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է և խորը վրդովմունք է առաջացնում, ՏԱՍՍ-ին հայտնել...

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

31 Հուլիս 2025 18:30

Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն...

Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

31 Հուլիս 2025 14:53

Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող կաշառակերության...

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

31 Հուլիս 2025 14:08

Անկարան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու իր պատրաստակամության մասին և պայմաններ է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, ադրբեջանական...

ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

31 Հուլիս 2025 13:50

ՄԻՊ Անահիտ Մանասյանը մեկնաբանել է 2 ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանին ազատ արձակելու, նրա խափանման միջոցը բացակայելու արգելքով և վարչական...

Ավելին
  • Լուրեր
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ․ Պետրոսյան

01 Օգոստոս 2025 00:35
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարարտ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական ակումբին

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարարտ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական ակումբին

31 Հուլիս 2025 23:55
ՌԴ-ում երդում չտված օտարերկրացիները քաղաքացիություն չեն ստանա

ՌԴ-ում միգրանտները մի շարք հանցագործությունների դեպքում կզրկվեն քաղաքացիությունից

31 Հուլիս 2025 23:36
Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք երկրորդ երկրաշարժն է գրանցվել՝ 2,3 մագնիտուդով․ ՆԳՆ

Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ

31 Հուլիս 2025 22:58
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

31 Հուլիս 2025 22:46
Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» պարտվել է Մինսկի «Դինամոյին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվել է և դուրս մնացել պայքարից

31 Հուլիս 2025 22:06
Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար. Շվիդկոյ

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

31 Հուլիս 2025 21:52
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել

31 Հուլիս 2025 21:20
Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել

Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել

31 Հուլիս 2025 20:41
Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 20:20
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ավիահարվածների համար և երկխոսության վերսկսման նախապայման առաջ քաշել

31 Հուլիս 2025 19:53
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

31 Հուլիս 2025 19:14
«Տարհանումից հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

«Տարհանումից հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

31 Հուլիս 2025 18:31
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

31 Հուլիս 2025 18:30
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

31 Հուլիս 2025 17:56
Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

31 Հուլիս 2025 17:52
Հեծանվային ենթակառուցվածքները ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

Հեծանվային ենթակառուցվածքները ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

31 Հուլիս 2025 17:37
Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 16:48
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 31-ին՝ ըստ ԿԲ տվյալների

31 Հուլիս 2025 16:18
«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

31 Հուլիս 2025 16:00
Լիտվայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել

Լիտվայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել

31 Հուլիս 2025 15:37
Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

31 Հուլիս 2025 14:57
Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

31 Հուլիս 2025 14:53
Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

31 Հուլիս 2025 14:42
Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

31 Հուլիս 2025 14:08
ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

31 Հուլիս 2025 13:50
Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

31 Հուլիս 2025 13:22
Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

31 Հուլիս 2025 13:15
Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

31 Հուլիս 2025 13:14
Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգով հանդես է գալու Սնուփ Դոգի փոխարեն. կառավարությունը փոխեց որոշումը

Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգով հանդես է գալու Սնուփ Դոգի փոխարեն. կառավարությունը փոխեց որոշումը

31 Հուլիս 2025 13:04
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ
Հասարակություն

ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ․ Պետրոսյան

01 Օգոստոս 2025 00:35

Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթացներ, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։...

ԿարդալDetails
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարարտ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական ակումբին
Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարարտ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական ակումբին

31 Հուլիս 2025 23:55

«Արարարտ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինացիները 13-րդ րոպեին արագ բացել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ