«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն մասնակցային միջոցառումների շարքից է, որին մասնակցում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներ, կազմակերպվում են շուրջ 70000 միջոցառումներ` ապահովելով մոտ 30 միլիոն այցելու: Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին, որը «Եվրոպա` միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո ամեն տարի մի ծածկի տակ է համախմբում նշյալ 50 երկրներին:
Հայաստանում և Արցախում Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 28-29-ը` «Արվեստ և ժամանց» համաեվրոպական խորագրի ներքո:
Ծրագրին միացած մշակութային հաստատությունների և հուշարձանների մուտքն ազատ է, Արցախի թանգարաններում նախատեսվում են հատուկ դասախոսությունների և ցուցադրություններ:
Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղում տեղադրված նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է և խորը վրդովմունք է առաջացնում, ՏԱՍՍ-ին հայտնել...