Ճանապարհային երթևեկությունը Վրաստան-Ռուսաստան սահմանի ուղղությամբ վերականգնվել է, սահմանային անցակետերը գործում են սովորական ռեժիմով, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:
Վարորդներին թույլատրվում է երթևեկել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 124-139-րդ կիլոմետր հատվածում, ինչպես նաև ազատ երթևեկելի է ճանապարհը Դարյալի թունելի մոտ՝ 135-րդ կիլոմետրին։ Նշվում է, որ այս պահին անցակետում հնարավոր են խցանումներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին տեղատարափ անձրևների պատճառով առաջացած սողանքի հետևանքով ճանապարհը դեպի Ռուսաստան փակվել էր։