Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որ «Թեհրանը կայրվի», եթե շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա, տեղեկացնում է AL Arabiya-ն։
«Իրանցի բռնապետը պատանդ է վերցնում Իրանի քաղաքացիներին՝ ստեղծելով մի իրականություն, որտեղ նրանք և, հատկապես, Թեհրանի ժողովուրդը, ծանր գին կվճարեն Իսրայելի քաղաքացիներին պատճառված վնասի համար։ Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ներքին ճակատի վրա, Թեհրանը կայրվի»,- ասել է Կացը։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝