• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 12:31
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Իսրայելը հարվածել է Իրանին, կան զոհեր, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ

Տարածաշրջան,
13 Հունիս 2025 09:27
ShareShareShare
Իսրայելը հարվածել է Իրանին, կան զոհեր, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ
telegram

Իսրայելը գիշերն օդային լայնամասշտաբ հարված է հասցրել Իրանին, կան զոհեր, որոնց թիվն այս պահին հստակ չէ, հաղորդում է IRNA գործակալությունը: NourNews գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Masirah հեռուստաալիքին, տեղեկացրել է, որ հարվածներ են հասցվել Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտին, ինչպես նաև Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների մասին նաև մայրաքաղաքում՝ հրապարակելով կադրեր, որտեղ տեսանելի են բնակելի տների և ոչ ռազմական ենթակառուցվածքների վնասվածքները։

Իրանական պետական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում ու տեսանյութերում երևում են նաև ծխի սյուներ, որոնք բարձրանում են Նաթանզի միջուկային օբյեկտից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Նաթանզում ուրանի հարստացման գլխավոր օբյեկտին հասցված հարվածների մասին տեղեկությունը և հայտարարել է գործողությունը շարունակելու մտադրության մասին։

«Մենք հարվածել ենք Նաթանզում ուրանի հարստացման գլխավոր օբյեկտին։ Մենք չեզոքացրել ենք իրանական ատոմային ռումբի ստեղծման վրա աշխատող գիտնականներին։ Մենք նաև հարվածել ենք իրանական բալիստիկ հրթիռային ծրագրի ամենակարևոր կենտրոնին», — հավելել է Նեթանյահուն։

Իսրայելական բանակը մանրամասնել է, որ գործի է դրվել ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչ, դրանք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան ռազմական հրամանատարների թաքստոցներին:

Իրանի գերագույն առաջնորդ Ալաթոլլահ Ալի Խամենեին հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ և գիտնականներ։

Նա հայտարարել է, որ Իսրայելը կատարել է «հանցագործություն լուսաբացին», հավելել, որ այդ հարվածներն ուղղված էին բնակելի թաղամասերի վրա։ Նա խիստ պատիժ է խոստացել Իսրայելին՝ ասելով, որ նրանց սպասվում է «դառը և սարսափելի ճակատագիր»։

«Սիոնիստական ռեժիմն այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»,- հայտարարել է Խամենեին:

Զոհերի թվում են Իրանի ռազմական և գիտական վերնախավի մի շարք առանցքային ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամալի Ռաշիդը, միջուկային գիտնական, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, Իրանի միջուկային ծրագրի ևս մեկ փորձագետ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին:

Հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրով գեներալ Սարդար Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ գերագույն հրամանատար, Հաբիբոլլա Սայարին՝ ԶՈՒ ԳՇ ժամանակավոր ղեկավար:

Բացի այդ, ըստ Mehr-ի, լուրջ վնասվածքներ է ստացել Ալի Շամխանին, որն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ամենամոտ խորհրդականներից մեկն է:

Reuters-ը գրում է, որ իսրայելական կողմը հայտարարել է՝ գործողությունը շարունակվելու է՝ նպատակ ունենալով «զրկել Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից»։

Իրանի պաշտպանության նախարարությունը խոստացել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին ի պատասխան քայլեր ձեռնարկել: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի գիտության և համակարգման։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հավելել է՝ Իսրայելի ագրեսիային արձագանքելն Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հաղորդմամբ՝ Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իսրայելին և Իրանին հանդես գալ «առավելագույն զսպվածությամբ» և խուսափել տարածաշրջանում հակամարտության սրումից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախապես տեղյակ էր Իսրայելի՝ Իրանի վրա հարված հասցնելու ծրագրերից: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ այդ գործողության մեջ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն սպասում է՝ արդյոք Թեհրանը կձեռնարկի՞ պատասխան հարված, իսկ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իրեն և Իսրայելին, եթե Իրանը դիմի պատասխան գործողությունների։

«Չի կարելի թույլ տալ, որ Իրանն ստանա միջուկային ռումբ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, CNN-ի հաղորդմամբ, հավելել է, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ:

«Մենք չենք մասնակցում Իրանի վրա հասցվող հարվածներին, և մեր գլխավոր խնդիրն է շարունակել պաշտպանել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը»,- նշել է նա:

CNN-ի տվյալներով՝ ներկայում Մերձավոր Արևելքում տեղակայված է մոտ 40 000 ամերիկացի զինծառայող, որոնցից շուրջ 4000-ը գտնվում են Իրաքում և Սիրիայում։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրի հարվածային խումբը:

Իրանն Իսրայելի ուղղությամբ վերջին մի քանի ժամում ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինին։ Նրա խոսքով՝ անօդաչուները, որոնք արձակվել են Իրանից, Իսրայել կհասնեն մի քանի ժամից։

Այս ռազմական գործողությունների հետևանքով կտրուկ բարձրացել են նավթի գները:

telegram
Tags: ԻսրայելԻրան

Առնչվող Նորություններ

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17

ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի հետ ակտիվորեն քննարկում է Բաքվի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միանալու հնարավորությունն Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախկինում արաբական...

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Շիխլինսկին Մոսկվայից տեղափոխվել է Եկատերինբուրգ...

«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34

Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է Թուրքիայով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա: Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ կայացել է բացման հանդիսավոր արարողություն, հայտնում են թուրքական...

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փակել Ադրբեջանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը, եթե շարունակվի...

ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Մեղրիով անցնող ճանապարհի միջոցով Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» նախագծին

Օվերչուկը հայտնել է Վերին Լարսի անցակետով Հայաստան հացահատիկ տեղափոխելու լրացուցիչ միջոցառումների մասին

02 Օգոստոս 2025 00:27

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վերին Լարսի անցակետով հացահատիկով բեռնված...

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում պահվող բոլոր հայ անձանց

Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը սեպտեմբերի սկզբին կփակվի

01 Օգոստոս 2025 20:08

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում կավարտի իր աշխատանքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի...

Ավելին
  • Լուրեր
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34
Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

02 Օգոստոս 2025 15:53
Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

02 Օգոստոս 2025 15:18
«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

02 Օգոստոս 2025 15:05
Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

02 Օգոստոս 2025 15:00
Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

02 Օգոստոս 2025 13:56
Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել
Աշխարհում

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել ու այս թիվը կարող է աճել։ Բացի այդ, վեց ինքնաթիռներից հինգը, որոնց անձնակազմերը որոշել...

ԿարդալDetails
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է
Հասարակություն

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա զոհ։ Ավտովթարի մասին...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ