Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն, 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Ներքին գործերի նախարարության ղեկավարումը պատվի հարց է ինձ համար»,- կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գելաձեն, որի ժամանակ նրան ներկայացրել է վարչապետը։
Մայիսի 28-ի առավոտյան Վախթանգ Գոմելաուրին հայտնել էր իր հրաժարականի մասին՝ ասելով, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: