Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլին և հայտարարել, որ եկել է որոշում կայացնելու ժամանակը, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։
Դիմելով ամերիկյան պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, Արաղչին առաջարկել է համաձայնության հասնելու բանաձև։
«Այն շատ պարզ է. զրոյական միջուկային զենք՝ կա համաձայնագիր, զրոյական հարստացում՝ համաձայնություն չկա»,- ասել է նա։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա այսօր։ Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: