Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ է վիրավորվել, հայտնել են Թուրքիայի իշխանությունները:
«Հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 151 տուժած։ Խուճապի պատճառով նրանք ցատկել են բարձրությունից»,- ասել է Ստամբուլի ղեկավարությունը։
Ապրիլի 23-ին թուրքական ամենամեծ քաղաքում 6․2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկրաշարժին հաջորդել էր ևս մեկ ցնցում՝ 4․4 մագնիտուդ ուժգնությամբ։