Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Հարավային Կովկասը «մյուսների մրցակցության ասպարեզի» վերածվելու վտանգ է տեսնում, երբ արտատարածաշրջանային երկրներում անվտանգություն է փնտրում, հաղորդում է IRNA-ն:
«Տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումները հակառակ արդյունքն են ունենում՝ տարածաշրջանը վերածելով ուժերի բախման վայրի և ստեղծելով նոր խնդիրներ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»,- ասել է նա Թեհրանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։
Աշտիանին աջակցել է Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցություններին և ընդգծել Հարավային Կովկասի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության կարևորությունը։
Պապիկյանը մարտի 6-ին Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի գործընկերոջ հետ քննարկել էր պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ներկա առաջընթացն ու հեռանկարները։
Քասախի և Պռոշյանի բնակիչները չեն համաձայնել ՏԿԵՆ-ի առաջարկներին և փակել են մայրուղին
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները մերժել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ դեպի Երևան ավտոբուսային երթուղին փոխելու առաջարկները և այսօր՝...