• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2025 04:10
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանի կառավարության աշխատանքային խմբի անդամները հոկտեմբերի 2-ին կայցելեն Ստեփանակերտ

Տարածաշրջան,
29 Սեպտեմբեր 2023 20:15
ShareShareShare
Բաքուն հայտարարել է մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողների գործը դատարան ուղարկելու մասին
telegram

Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։ Նման որոշում է կայացվել սեպտեմբերի 29-ին Եվլախ քաղաքում տեղի ունեցած Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների երրորդ հանդիպումից հետո, 

Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը տեղեկացրել է վերաինտեգրման գործընթացի հետ կապված սոցիալական ծառայությունների ընթացակարգերի և փաթեթի մասին։ Նա նշել է, որ տեղական տնտեսական, կոմունալ և այլ հարցեր լուծելու համար հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։

Նշվում է, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են հումանիտար հարցեր, Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման հարցը և, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բարձր են գնահատվել քաղաքացիական անձանց «ազատ տեղաշարժի ապահովումը, մարդասիրական օգնություն ուղարկելը, վառելիքի ու պարենի կարիքների բավարարումը» (չակերտները Armenia Today-ի)։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինները միջոցներ կձեռնարկեն բջջային կապի ծառայությունները, հեռուստատեսային և ռադիոհեռարձակումը կազմակերպելու համար։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

telegram
Tags: ԲաքուԵվլախԼեռնային ՂարաբաղՍտեփանակերտ

Առնչվող Նորություններ

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

20 Հուլիս 2025 14:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ՝ Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող 43 կմ երկարությամբ ճանապարհի բացման...

Ալիևը Երևանին կոչ է արել մասնակցել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ բանակցություններին

Ալիևը հայտնել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում Թրամփի մասնակցության մասին

19 Հուլիս 2025 23:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հսկայական աշխատանք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման համար», հայտարարել է Ադրբեջանի նախագահ...

Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա

Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում ՌԴ-ի դեմ AZAL-ի ինքնաթիռի հարցով միջազգային դատարաններ դիմելու համար․ Ալիև

19 Հուլիս 2025 20:17

Ակտաուում կործանված Azerbaijan Airlines ուղևորատար ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել...

Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37

Օկուպացված Արցախում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհի («Զանգեզուրի միջանցք»)...

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22

Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի, Газета.Ru-ին հայտնել է կազմակերպության նախկին ղեկավար Էլշան Իբրահիմովը։ Նրա խոսքով՝ ներկա պայմաններում սփյուռքի գործունեությամբ...

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ

19 Հուլիս 2025 16:20

Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 21 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։...

Ավելին
  • Լուրեր
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին

Գեղարքունիքի մարզում 2.4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել

21 Հուլիս 2025 00:17
ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

20 Հուլիս 2025 23:47
Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին․ Արամ Վարդևանյան

20 Հուլիս 2025 23:28
Արփինե Սարգսյանը Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

Արփինե Սարգսյանը Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

20 Հուլիս 2025 22:47
Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման օրերը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման օրերը

20 Հուլիս 2025 22:10
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են վերսկսել միջուկային բանակցությունները․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 21:28
Փաշինյանը ջանում է իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին․ Իգնատյան

«Այլընտրանք չի թողնում». Հայկ Իգնատյանը կոչ է արել պաշտպանել Վեհարանը և Կաթողիկոսին՝ Փաշինյանի կողմից հնարավոր հարձակման դեպքում

20 Հուլիս 2025 20:39
«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

20 Հուլիս 2025 19:25
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

20 Հուլիս 2025 18:15
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

20 Հուլիս 2025 17:00
«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

20 Հուլիս 2025 16:09
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

20 Հուլիս 2025 15:14
«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

20 Հուլիս 2025 14:18
Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

20 Հուլիս 2025 13:15
Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 12:08
Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

20 Հուլիս 2025 11:12
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին
Մշակույթ

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29

Ջազմեն Լևոն Մալխասյանը և նրա խումբը հուլիսի 23-ին համերգ կտան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տանիքին։ Երաժիշտները կնվագեն բաց երկնքի տակ՝...

ԿարդալDetails
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին
Հայաստան

Գեղարքունիքի մարզում 2.4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել

21 Հուլիս 2025 00:17

Հայաստանում 2.4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 20-ին, ժամը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ