Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ TurAz Qartalı-2022 մարտավարական զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, TurAz Qartalı-2022 զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Գյանջայում:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորման, որոնողափրկարարական գործողությունների իրականացման և այլ խնդիրներ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: