Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է կատարել ցանկացած ոչ պարտադիր ուղևորություններ ՀՀ մի շարք շրջաններ:
Ըստ դասպանության՝ ԱՄՆ-ն հորդորել է չայցելել Իջևան, Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Արարատի մարզի Երասխ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: