ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանեց Երևան։
«Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։ Բարի՛ գալուստ, հարգարժա՛ն տ-ն Փելոսի»,-հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նշենք, որ օրեր առաջ պարզ դարձավ, որ Փելոսին ժամանում է Հայաստան։ Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, հանդես կգա մամուլի ասուլիսով։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նման կերպ նա մեկնաբանել է...