• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Հունիս 2025 05:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պապիկյանը ԵԱՀԿ-ում նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգության հետագա քայքայմանը

Արտաքին քաղաքական,
16 Սեպտեմբեր 2022 20:13
ShareShareShare
Պապիկյանը ԵԱՀԿ-ում նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգության հետագա քայքայմանը
telegram

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում: 

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձիք: 

Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ  տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել  Ադրբեջանի համար`  տապալելու տարածաշրջանում  խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները: 

Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարի կազմակերպության հիմնարար սկզբունքները։

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:

Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։

telegram
Tags: Արմեն ՊապիկյանԵԱՀԿ

Առնչվող Նորություններ

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

15 Հունիս 2025 21:38

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտնել են ՀՀ...

Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

15 Հունիս 2025 16:33

Քաղաքագետ Հրանտ Միքայելն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը վերլուծել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հնարավոր ազդեցությունն ու...

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

14 Հունիս 2025 15:41

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում, CNN-ի լրագրող...

ԱԽ քարտուղարը գնահատել Է Իրանի շուրջ ճգնաժամի ֆոնին Բաքվի կողմից էսկալացիայի հնարավորությունը

13 Հունիս 2025 21:58

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորությունն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է...

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

12 Հունիս 2025 22:05

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, Մարսելում կայացած «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ...

Ալեն Բերսեն վերահաստատել է ՀՀ կառավարությանն աջակցելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը

Ալեն Բերսեն վերահաստատել է ՀՀ կառավարությանն աջակցելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը

11 Հունիս 2025 15:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, որը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի...

Ավելին
  • Լուրեր
Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի մահն Իսրայելի հարձակումների ժամանակ

Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի մահն Իսրայելի հարձակումների ժամանակ

16 Հունիս 2025 00:10
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկները նվաճել են բրոնզե մեդալներ

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկները նվաճել են բրոնզե մեդալներ

15 Հունիս 2025 23:11
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

Իրանի ԱՆ-ն հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով 128 մարդու մահվան մասին

15 Հունիս 2025 22:22
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

15 Հունիս 2025 21:38
Թրամփը վետո է դրել Իսրայելի՝ Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագրի վրա․ Reuters

Թրամփը վետո է դրել Իսրայելի՝ Իրանի գերագույն առաջնորդին սպանելու ծրագրի վրա․ Reuters

15 Հունիս 2025 21:12

Ապարանում պտտահողմի հետևանքով վիրավորվել է 4 անձ, այդ թվում՝ 1 երեխա

15 Հունիս 2025 20:56

Քըրք Քըրքորյանի հինգ նվերը հայ ժողովրդին

15 Հունիս 2025 20:23
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ․ ԶԼՄ

Դաշնակցությունն Իշխան Սաղաթելյանին վերընտրել է Գերագույն մարմնի ներկայացուցիչ

15 Հունիս 2025 19:32

Իրանում և Իսրայելում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տվյալներ չկան․ ԱԳՆ

15 Հունիս 2025 17:00
Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

15 Հունիս 2025 16:33
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Պատրաստ ենք ստորագրել համաձայնագիր, որը կկանխի Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը․ Արաղչի

15 Հունիս 2025 14:56
Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

15 Հունիս 2025 13:54
Իրանն ու Իսրայելը հունիսի 15-ի գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները

Իրանն ու Իսրայելը հունիսի 15-ի գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները

15 Հունիս 2025 12:57
«Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկվել ավիաընկերության աշխատակիցներ և ուղևոր

«Զվարթնոցում» Իսրայել-Իրան հակամարտության պատճառով չվերթեր են չեղարկվել

15 Հունիս 2025 11:47
Կալանավորվել է Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ԶԼՄ

Կալանավորվել է Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ԶԼՄ

15 Հունիս 2025 11:08
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 15-ին

15 Հունիս 2025 10:45
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 15-ին

15 Հունիս 2025 07:39
Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի մահն Իսրայելի հարձակումների ժամանակ
Տարածաշրջան

Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի մահն Իսրայելի հարձակումների ժամանակ

16 Հունիս 2025 00:10

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) հաստատել է իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մոհամմադ Քազեմիի...

ԿարդալDetails
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկները նվաճել են բրոնզե մեդալներ
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկները նվաճել են բրոնզե մեդալներ

15 Հունիս 2025 23:11

Հայ մարզիկները Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Արեն...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ