ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ասլանյանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ին ՔՊ վարչության որոշմամբ հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Թերթի տեղեկություններով՝ 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում՝ ինչպես մինչ պատգամավոր դառնալը։
Ասլանյանը 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին նույն կուսակցությունից հեռացնելուց հետո, երբ նա դեկտեմբերի 2-ին մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը ու վայր չէր դրել պատգամավորի մանդատը:
ՔՊ-ից Աղազարյանին և Ասլանյանին հեռացնելուց հետո նրանք միասին դեպտեմբերի 29-ին հայտարարել էին «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ) անվանումով կուսակցության ստեղծման մասին։





































