Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՀՀ կառավարությունից հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ նախագահի հանդիպման մասին: Նշվում էր, որ օգոստոսի 7-8-ին Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Օգոստոսի 4-ին ադրբեջանցի լրագրողը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Նախատեսվում է, որ Թրամփը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա՝ Ալիևի հետ, որից հետո երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այս տեղեկությունը Armenia Today-ին։ Ռուսական լրատվամիջոցները նույնպես գրել էին հանդիպման մասին։
Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ։