Առաջիկա շաբաթվա սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա՝ խոսքը տարեկան շուրջ 50 մլրդ դրամ բյուջեով ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում և վերազինում, էլեկտրական գծերի կառուցում և այլն) և մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող նախագծային աշխատանքների գնման մասին է։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Այս որոշումը ՀԷՑ-ը պետական կառավարման հանձնելու՝ կառավարության քաղաքականության մի մասն էր։ Հուլիսի 24-ին ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր նոր բարձրաստիճան ղեկավարների նշանակման մասին։
Հուլիսի 31-ին Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Կարդացեք նաև՝